Վրաստանի դեսպանը Կիևից կվերադառնա Թբիլիսի

Վրաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Իլյա Դարչիաշվիլին հայտնել է, որ Կիևում երկրի դեսպան Գիորգի Զաքարտավիլին շուտով կվերադառնա Թբիլիսի, այն բանից հետո, երբ Ուկրաինայի իշխանությունները առաջարկել են լքել երկիրը՝ Վրաստանի նախկին նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված  խորհրդակցությունների համար։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։ 

 

«Մոտ ժամանակներս դեսպանը կվերադառնա Վրաստան։ Շատ կարևոր է նաև, թե ինչի հիման վրա է կայացվել այս անհասկանալի որոշումը։ Կարծում եմ, որ նախկին նախագահի հետ կապված ամեն ինչ պարզ է. բոլոր հարցերն այն մասին, թե որքանով է պետությունը պատասխանատու բոլոր բանտարկյալների, այդ թվում՝ պարոն Սաակաշվիլիի իրավունքների համար»,- ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը։

 

Նշենք, որ մինչ այս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել էր արտաքսել Վրաստանի դեսպանին և կարգադրություն փոխանցել, որ նա 48 ժամվա ընթացքում լքի պետությունը։

 

Նա նաև կոչ է արել Վրաստանի իշխանություններին Ուկրաինային հանձնել Միխեիլ Սաակաշվիլիին, ով երկրի քաղաքացի է։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ