Զելենսկու` դեպի Բուլղարիա այցի մասին տեղեկատվության արտահոսք է եղել

Բուլղարիայի պաշտպանության նախարար Թոդոր Տագարևը հայտարարել է, որ «ցավում է» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ՝ հուլիսի 6-ին Սոֆիա ժամանելու մասին տեղեկատվության արտահոսքի համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն հղում անելով Politico-ին։ 

 

Այցն ի սկզբանե գաղտնի էր պահվում «անվտանգության նկատառումներից ելնելով», սակայն նախօրեին դիվանագիտական աղբյուրները ծրագրերի մասին տեղեկատվությունը փոխանցել էին բուլղարական պարբերականին: Տագարևը հաստատել է Զելենսկու այցը Բուլղարիա և ներողություն խնդրել։ 

 

«Մենք վաղուց ենք պատրաստվում նման այցի, այն հրապարակային չէր։ Ես ցավում եմ, որ տեղեկատվությունը տարածվել է հանրության շրջանում»,- ասել է Տագարևը։

 

Քաղաքականություն

Պատահարներ