Արցախի պետնախարարը՝ Պուտինին ուղղված նամակի մասին

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է հայտնի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ, նշել է.

 

«Պարզ է, որ արցախյան կողմը ձեռքները ծալած չի կարող նստել, իրավիճակը պետք է ներկայացնի այն սուբյեկտներին, որոնք նաեւ որոշակի պարտավորություններ ունեն ստանձնած: Կարծում եմ՝ դրա վերաբերյալ տեղեկություններ լինելու դեպքում նամակի հեղինակի կողմից հավելյալ տեղեկություն կտրամադրվի»,-ասել է նա:

 

Ինչ վերաբերում է Արցախը նախագահի օրերս արած հայտարարությանը, թե Լաչինի եւ Բերձորի բնակավայրերի հանձնումը պարտադրվել է ռուս խաղաղապահների կողմից՝ խուսափելու համար Ադրբեջանի լայնածավալ հարձակումից, Արցախի պետնախարարն ասել է, որ  մանրամասն տեղեկություններ դրա վերաբերյալ չունի, զերծ կմնա դրա առնչությամբ հայտարարություններ անելուց: 

Քաղաքականություն

Պատահարներ