«Հենց ստանամ՝ հանրայնորեն կասեմ». Ավանեսյանը հարցաքննության ծանուցման մասին

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, թե կորոնավարակի շրջանի չարաշահումների գործով 

 

հակակոռուպցիոն կոմիտեից հարցաքննության հրավեր դեռ չի ստացել. «Հենց ստանամ՝ հանրայնորեն կասեմ»,- ասել է նա լրագրողներին։

 

Անդրադառնալով քրեական գործի քննության տեմպերին՝ Ավանեսյանը նշել է, թե հարցի հասցեատերն ինքը չէ. «Քննությունը գնում է, թե ինչ ինտենսիվությամբ և արագությամբ՝ ինձ չի վերաբերվում»։

Քաղաքականություն