Կառավարությունը ծանրամարտիկ Սամվել Գասպարյանին տարկետում տվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում որոշեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Սամվել Ավետիսի Գասպարյանին տարկետում տալ պարտադիր զինծառայության 2023-ի ամառային զորակոչից:

 

Նշենք, որ 26-ամյա  Սամվել Գասպարյանը ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2022 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր է:

 

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը (109 կգ) կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում ոսկե մեդալ նվաճելով երկամարտի 395 կգ արդյունքով (175+220 կգ): 

Քաղաքականություն

Պատահարներ