«Ռեալը» Մբապեին 50 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել

Մադրիդի «Ռեալը» Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին առաջարկել է հինգ տարվա պայմանագիր եւ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է սպորտային լրագրող Նիկոլո Շչիրան։
 

Հնարավոր է նաեւ 10 միլիոն եվրո բոնուս։

 

Արքայական ակումբը պատրաստ է այս ամիս Մբապեի տրանսֆերի համար ՊՍԺ-ին վճարել 200 միլիոն եվրո, նաեւ 50 միլիոն եվրո հնարավոր բոնուսներ հետագայում։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեի տրանսֆերի համար 200 միլիոն եվրո է ՊՍԺ-ին առաջարկել նաեւ անգլիական «Լիվերպուլը»։

Քաղաքականություն

Պատահարներ