Սպիտակ տանը հայտնաբերված կոկաինը կարող էր լինել Բայդենի կամ նրա որդու համար․ Թրամփ

Սպիտակ տանը հայտնաբերված կոկաինը կարող էր պատկանել միայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կամ նրա որդուն՝ Հանթերին։ Իր սոցիալական ցանցում այսպիսի ենթադրություն է արել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

 

«Մի՞թե որևէ մեկը իրոք հավատում է, որ Սպիտակ տան արևմտյան թևում, որը շատ մոտ է Օվալաձև աշխատասենյակին, հայտնաբերված կոկաինը նախատեսված էր ոչ թե Հանթերի կամ Ջո Բայդենի, այլ մեկ ուրիշի համար»,- ասված է հաղորդման մեջ։

 

Նախկին նախագահի կարծիքով՝ ամերիկյան ԶԼՄ-ները, որոնց նա անվանել է «ֆեյքերի մեդիա», շուտով կգրեն, որ այդ փոշին բնավ էլ թմրանյութ չէր, այլ ասպիրին, իսկ ամբողջ պատմությունը շուտով «կզրոյացվի»։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին տեղեկացվել էր, որ Սպիտակ տանը կասկածելի նյութ է հայտնաբերվել։ Նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ փոշին կարող է կոկաին լինել, ներկայում լրացուցիչ քննություն է կատարվում։

 

Ավելի ուշ CBS News հեռուստաալիքը, հղում կատարելով  անանուն աղբյուրին իրավապահ մարմիններում, հայտարարել էր, որ փորձաքննությունը կոկաին է հայտնաբերել փոշու մեջ, որը մինչ այդ գտել էին ԱՄՆ նախագահի նստավայրում։

Քաղաքականություն

Պատահարներ