Յուղաբեր Ամրոյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ15 ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Յուղաբեր Ամրոյանը (40 կգ քաշային կարգ) բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում: Այս մասին հայտնում է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան:

 

Երկամարտի արդյունքում հայ մարզուհին 87 կգ է հավաքել։ Այս քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրել է թուրք մարզուհի Յագմուր Մելեքը (գումարային` 127 կգ), երկրորդ տեղը Լեհաստանի հավաքականի ներկայացուցիչ Յուլիա Վալեսան (գումարային` 95 կգ):

 

Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունն ընթանում է Քիշնևում (Մոլդովա):

Քաղաքականություն

Պատահարներ