ԱՄՆ-ն կասետային զինամթերք կփոխանցի Ուկրաինային

Վաշինգտոնը կասետային զինամթերք կփոխանցի Կիևին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

 

«Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարումը միջանկյալ տարբերակ կլինի, քանի դեռ ԱՄՆ-ն ուժեղացնում է հրետանային արկերի արտադրությունը», - հավելել է Սալիվանը:

 

Նշվում է, որ այդ հրթիռների օգտագործումը վտանգ է ներկայացնում խաղաղ բնակչության համար, ուստի ԱՄՆ-ն հետաձգել էր դրանք մատակարարելու որոշումը:

Միաժամանակ Սպիտակ տանից նշել է, որ Ուկրաինան կասետային զինամթերք կօգտագործի իր տարածքում՝ նվազագույնի հասցնելով իր քաղաքացիների համար վտանգը։

Քաղաքականություն

Պատահարներ