Սերժ Սարգսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իր մոտ կասկածներ են  առաջացել, որ պատերազմ է լինելու, դրա համար էլ թողել են գալ իշխանության։ 

 

«Ինքը իշխանության գալուց հետո է իմացե՞լ: Բա եթե դրանից հետո է իմացել,  ինչի են իրենք հղում անում 2016-ի, 2017-ի իմ ասածների վրա: Բա եթե իմացել են, որ այդպես է, ինչի՞ էին իրենց ճղում իշխանության գալու համար: Ես եմ ասե՞լ, որ «կամ ես եմ լինելու վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չպետք է ունենա»: Այդ մարդկանց բոլոր ասածները իմ նախորդ ասածների մեջ տեղավորվում են»,-ասել է Սերժ Սարգսյանը: 

 

Նա հավաստիացրել է, որ Հայաստանում ներքին գործընթացներ են սպասվում. «Չեն կարող այդպիսի գործընթացներ չլինել։ Իսկ լրջորեն պատասխանել մի մարդու, ով հրապարակավ խոստովանում է, որ զինվորականները 10-ից ավելի անգամ իրեն խաբել են 44-օրյա պատերազմի ժամանակ: Դուք պատկերացնո՞ւմ եք, մարդ, ում 10 անգամ կարող են խաբել և ինքը դա չզգա: Այսինքն կառավարման ի՞նչ ունակություն պետք է ունենա այդպիսի մարդը, կամ ինչ գիտելիք պետք է ունեն այդպիսի մարդը: Մեր ամբողջ ողբերգությունը դրանում է, ուրիշ ոչ մի բանում»։

Քաղաքականություն

Պատահարներ