Ուրախ եմ միանալու ՊՍԺ-ին․ Մարկո Ասենսիո

ՊՍԺ-ն մեծ ակումբ է, մեծ, շատ գեղեցիկ նախագծով, շատ հավակնոտ է, և այն է, ինչ ես փնտրում եմ։ Այս մասին ասել է «Պարի Սեն Ժերմենի» նորեկ Մարկո Ասենսիոն։
 

«Ես շատ ուրախ եմ միանալու այս մեծ ակումբին»,- ասել է իսպանացի կիսապաշտպանը։
 

«Մենք բոլորս գիտենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստները շատ տաղանդավոր են։ Եվ դա այն  է, ինչ գիտեմ ֆրանսիական լիգայի մասին»,- հավելել է Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողը։

 

Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվողը Փարիզ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ 

Մադրիդյան ակումբի 2022/23 մրցաշրջանի 51 խաղում Ասենսիոն դարձել է 12 գնդակի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Քաղաքականություն