Եղանակը Հայաստանում. կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ 


Քամին հարավարևելյան է, 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: 


Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հուլիսի 9-10-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։ 
 

Երևան քաղաքում հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ին, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ 
 

Մայրաքաղաքում հուլիսի 8–ի գիշերը եղել է 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +35...+37 աստիճան։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ