ՆԱՏՕ-ի անդամները գագաթնաժողովում Ուկրաինայի հարցում միասնական դիրքորոշում կորդեգրեն. Ստոլտենբերգ

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամները գագաթնաժողովում Ուկրաինայի հարցում միասնական դիրքորոշում կորդեգրեն: 
Գլխավոր քարտուղարի խոսքով ՝ ինքը միանգամայն վստահ է, որ դաշինքի անդամները կգտնեն բոլորի համար հարմար ձևակերպում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ The Daily Telegraph թերթը, վկայակոչելով ՆԱՏՕ-ում անանուն աղբյուրին, հայտնել էր, որ Գերմանիան Վիլնյուսի գագաթնաժողովում, որը տեղի կունենա հուլիսի 11-12-ը, հանդես կգա դաշինքին Ուկրաինայի անդամակցության ձգձգման օգտին այն մտավախությունների պատճառով, որ անհապաղ անդամակցությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ ավելի մեծ հակամարտության: 
 

Քաղաքականություն

Պատահարներ