ՆԱՏՕ-ն համաձայնեցրել Է Ուկրաինայի համար «կարևոր որոշումները». Ուկրաինայի ԱԳՆ

«ՆԱՏՕ-ն համաձայնեցրել Է Ուկրաինայի համար «կարևոր որոշումները»: Գագաթնաժողովի արդյունքներով մեր ճանապարհը դեպի դաշինք հաստատ ավելի կարճ կլինի։ Եվ սա շատ կարեւոր արդյունք է, որի մասին մեզ ասել են, որ դա չի լինի, իսկ մենք մերձավոր գործընկերների հետ դա արել ենք», — հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, սակայն չի նշել, թե որոնք են դրանք։ 

 

Հիշեցնեմ, որ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 11 – 12-ը Վիլնյուսում: Նոյեմբերի 9-ին այդ մասին հայտնել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: 
 

Ստոլտենբերգը նաեւ հայտնել Է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կքննարկի պաշտպանության ծախսերի զգալի ավելացման եւ Ուկրաինային օգնության շարունակման հարցերը: 



 

Քաղաքականություն

Պատահարներ