«Բարսելոնան» կհրաժարվի միանգամից 8 ֆուտբոլիստի ծառայություններից. հայտնի են անունները

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 8 ֆուտբոլիստից բաժանվելու պարտավորություն է ստանձնել: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է լրագրող Չավի Միգելը։

 

Խոսքը պաշտպաններ Կլեման Լանգլի, Սերժինո Դեստի և Էրիկ Գարսիայի, կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի, Պաբլո Տորեսի և Նիկո Գոնսալեսի, ինչպես նաև հարձակվողներ Ֆերան Տորեսի և Ալեքս Կոլյադոյի մասին է:

 

Պաբլո Տորեսը վարձակալական հիմունքներով փորձ ձեռք կբերի, ակումբը պատրաստ է պահպանել Գարսիային, սակայն կվաճառի նրան՝ արժանի առաջարկ ստանալու դեպքում: Մնացած բոլորի հետ «Բարսելոնան» հույսեր չի կապում։ Հանուն ֆինանսական վիճակի օպտիմալացման՝ ակումբը առաջին հերթին կփորձի «ազատվել» Լանգլեից և Դեստից, որոնք մեծ աշխատավարձ են ստանում։

Քաղաքականություն