Աշխարհի առաջին մեթանային շարժիչով չինական հրթիռը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր

Չորեքշաբթի աշխարհում առաջին թթվածնամեթանային շարժիչով չինական հրթիռը հաջողությամբ  դուրս է եկել ուղեծիր, հայտնել է LandSpace մշակող ընկերությունը: 

Երկաստիճան հրթիռի արձակումն իրականացվել է Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գոբի անապատի Ջիուչուան տիեզերական կենտրոնից Պեկինի ժամանակով 09:00-ին (Երևանի ժամանակով 05:00-ին): 

ZhuQue-2 հրթիռը պատմության մեջ առաջին թթվածնամեթանային հրթիռն է, որը հասավ ուղեծիր: 

2022 թվականի դեկտեմբերի 14-ին արձակումն ավարտվել էր անհաջող։ Առաջին փուլն աշխատել էր նորմալ, սակայն երկրորդ փուլի գործարկման ժամանակ անսարքությունները հանգեցրել էին վթարի։ 

Այս հրթիռն ունակ է մինչև չորս տոննա օգտակար բեռ արձակել Արեգակի համաժամանակյա ուղեծիր։

Քաղաքականություն