Հանրային հեռուստաընկերությունը՝ «Արցախի Հանրապետության» փոխարեն «Լեռնային Ղարաբաղ» անվանումն օգտագործելու մասին

Հանրային հեռուստաընկերությունը իր ռեպորտաժներում, հաղորդումներում «Արցախի Հանրապետության» փոխարեն սկսել է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ 

 

Aysor.am-ը գրավոր հարցում է ուղարկել հեռուստաընկերություն՝ պարզելու՝ ինչով է պայմանավորված այդ փոփոխությունը: Հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից պատասխանել են. 

 

«Արցախի Սահմանադրության առաջին հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են: Ուստի երկու եզրերն էլ համարժեք գործածելի են։ Առաջինի լրատվական ալիքը մուլտիմեդիա արտադրանք է թողարկում 4 լեզվով, այդ թվում՝ միջազգային լսարանին մատուցելով լուրեր տարածաշրջանի մասին։ Այս համատեքստում «Լեռնային Ղարաբաղ» եզրը՝ որպես միջազգայնորեն ճանաչված տերմին, առավել լայն կիրառություն է գտել»։

Քաղաքականություն

Պատահարներ