ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՄԱԿ-ը դատապարտել է Ղուրանի և այլ սուրբ գրքերի հրկիզումը, բանաձև ընդունել

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բանաձևէ ընդունել, որով դատապարտում է սուրբ գրքերի հրկիզման գործողությունները։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ 

 

Այս ամենը սկսվեց Շվեդիայում՝ մահմեդական Սուրբ գրքի պղծումից հետո։ Տարածվող բանաձևում մասնավորապես ասվում է․

 

«Խորհուրդը դատապարտում և վճռականորեն մերժում է Սուրբ Ղուրանի պղծման վերջին հրապարակային եւ կանխամտածված գործողությունները և ընդգծում է կրոնական ատելության այդ գործողությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը՝ մարդու միջազգային իրավունքներից բխող պետությունների պարտավորություններին համապատասխան»։

 

28 երկրների ներկայացուցիչներ կողմ են քվեարկել, 12-ը՝ դեմ, 7-ը՝ ձեռնպահ:

 

 

ՄԱԿ-ը պետություններին կոչ է անում վերանայել իրենց ազգային օրենքները, քաղաքականությունը և իրավակիրառական շրջանակները՝ բացահայտելու այն բացերը, որոնք կարող են խոչընդոտել դատական հետապնդմանը կրոնական հողի վրա ատելության կոչերի կամ խտրականության, թշնամանքի և բռնության հրահրող գործողությունների համար:

 

Քաղաքականություն

Պատահարներ