ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե համաժողովրդական շարժում լինի, պետական ծառայողներն էլ, բոլորն էլ կմասնակցեն». Արցախի պետնախարար

Արցախում այսօրվա քայլերթի մասնակիցները հանդիպել են Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։ Շտաբի ուղիղ եթերի սկզբում Ներսիսյանը հայտարարել է․ «Բոլորս միակարծիք ենք, հասկանում ենք, որ էդ համաժողովրդական շարժումն ա իրավիճակից դուրս գալու միակ ելքը, և էդ ժամանակ արդեն բոլորս միասնաբար, առանց տարբերակման․ քիչ առաջ նման էդպիսի հայտարարություններ կային․․․ Պետական իշխանությունն ու պետական ծառայողները, գուցե ինչ-որ տեղ պաշտոնական լիազորություններով պայմանավորված ավելի զուսպ են, բայց համաժողովրդական շարժման ժամանակ պետական ծառայող, ոչ ծառայող տարբերակում չի լինելու․ մեկ անձի պես ամբողջ ժողովուրդը մասնակցելու ա»։
 

Ապա Ներսիսյանն ասաց, որ մանրամասները կներկայացնեն հանդիպման մասնակիցները։ Վերջիններս նշել են․ «Երևի պետական մակարդակով էլ են հայտարարելու, որ դուրս գանք, շարժումը շարունակենք, ասել են՝ շրջաններին էլ են ապահովելու, որ գան»։

 

Հանդիպման մասնակիցներից մյուսը նշել է․ «2 օր սպասում ենք, եթե չի բացվում (Լաչինի միջանցքը - խմբ), ու իրանք ամեն ինչ տրամադրում են ավտոբուսներով․․․ ու սաղ ժողովորդը դուրս ա գալիս էս շարժման տրամաբանությամբ՝ ձեր շարժման, բայց արդեն 120 հազարով»։

Քաղաքականություն

Պատահարներ