BBC-ի հաղորդավարի կինը նշել է, որ իր ամուսինն է «ինտիմ լուսանկարներով սկանդալի կենտրոնում» հայտնվել

BBC հեռուստառադիոընկերության անվանի հաղորդավար Հյու Էդվարդսի կինը՝ Վիկի Ֆլիդը, հայտնել է, որ իր ամուսինն է «ինտիմ լուսանկարներով սկանդալի կենտրոնում»: Տեղեկությունը հաղորդդում է BBC-ին: 

 

Էդվարդսը մեղադրվում է տարիներ առաջ մի 17-ամյա տղայի մերկ լուսանկարների համար նրան 35 հազար ֆունտ ստերլինգ առաջարկելու համար: Այժմ տղան 20 տարեկան է:

 

Սկանդալը սկսվել այն բանից հետո, երբ շաբաթներ առաջ տղայի վրդովված մայրը բողոքով դիմել է BBC-ի ղեկավարներին: Ենթադրվում է, որ Էդվարդսը նմանօրինակ առաջարկ է ներկայացրել առնվազն ևս մեկ երիտասարդի:

 

Վիկի Ֆլինդը հայտնել է, որ իր ամուսինը՝ Հյուն, տառապում է ծանր հոգեկան հիվանդությամբ և հիմա մասնագիտական օգնություն է ստանում հիվանդանոցում, որտեղ կգտնվի տեսանելի ապագայում։ Հաղորդավարի կինը խնդրել է չմիջամտել իրենց ընտանիքի գործերին:

61-ամյա Հյու Էդվարդսը բրիտանացի ամենահայտնի հեռուստահաղորդավարներից է և այդ բնագավառում ամենաբարձր աշխատավարձ ստացող աշխատակիցներից մեկն է: Նա տարեկան ստանում է ավելի քան 400 հազար ֆունտ ստերլինգ:

 

Նա աշխատել է BBC-ում շուրջ 40 տարի, այդ թվում՝ 20 տարի վարել է Ten O'Clock News («Ժամը 10-ի լուրերը») լրատվական հեռուստածրագիրը:

Էդվարդսը բնակվում է Լոնդոնում իր կնոջ և հինգ երեխաների հետ։ Նախկինում նա մի քանի անգամ խոստովանել է, որ ունի ընկճախտ (դեպրեսիա) և պայքարում է այդ հիվանդության դեմ։

Քաղաքականություն

Պատահարներ