Շվեդիայում 29-ամյա տղան այրել է ՆԱՏՕ-ի կանոնադրությունը

Շվեդիայի հարավում գտնվող Հելսինգբորգ քաղաքում ՆԱՏՕ-ի կանոնադրությունն այրելու ակցիան անցել է առանց միջադեպերի։ Ակցիային հետևել են բազմաթիվ ոստիկաններ, սակայն չեն միջամտել անօրինական գործողությունների բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։  

 

Ակցիայի կազմակերպիչ 29-ամյա Լուկաս Յունգվիստը սկզբում ներկայացրել էր «սուրբ տեքստերն այրելու» հայտ։ Սակայն ավելի ուշ ներողություն է խնդրել նրանցից, որոնք վիրավորվել են այս նախաձեռնությունից, և հայտարարել է, որ Ղուրանի փոխարեն այրելու է ՆԱՏՕ-ի կանոնադրությունը։

Քաղաքականություն

Պատահարներ