Մեր նպատակները երբեք չեն փոխվում, պայքարելու ենք բոլոր տիտղոսների համար. Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է 2023/24 մրցաշրջանի նախապատրաստական շրջանի մասին։

 

«Ուրախ եմ այստեղ սկսել իմ երկրորդ մրցաշրջանը։

 

Պատրաստ եմ և սպասում եմ թիմակիցներիս վերադարձին, որպեսզի միասին խաղանք և հասնենք մեր նպատակներին։ Իմ գաղտնի՞քը։ Թիմակիցներս միշտ օգնել են ինձ։

 

Ես միշտ տվել եմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հաղթել հանդիպումներում։ Ես այստեղ եմ խաղալու, պատմություն գրելու այս ակումբի համար, և պատրաստ եմ դա անել նաև այս մրցաշրջանում։ Մենք պատրաստ ենք աշխատել և անել հնարավորը, որպեսզի լավ պատրաստվենք գալիք առաջնությանը:

 

Մեր նպատակները երբեք չեն փոխվում. մենք այստեղ ենք պայքարելու Սկուդետոյի համար, հաղթելու Իտալիայի գավաթը և Իտալիայի Սուպերգավաթը: Բացի այդ, մենք ցանկանում ենք որքան հնարավոր է առաջ գնալ Չեմպիոնների լիգայում, ինչն արեցինք նախորդ տարի։ Հույս ունենք, որ նույնը կանենք նաև այս մրցաշրջանում»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։ 

 

2022/23 մրցաշրջանում «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (0:1)։ Իտալիայի առաջնությունում «ներաձուրիները» գրավեցին երրորդ տեղը և նվաճեցին երկրի գավաթը։


 

Քաղաքականություն