Մեսսին կլինի «Ինտեր Մայամիի» ավագը

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» նորեկ, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին կդառնա թիմի ավագը։ Այդ մասին հայտարարել է ՄԼՍ-ը ներկայացնող թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն։
 

«Ինտեր Մայամիի» նախորդ ավագը բրազիլացի կիսապաշտպան Գրեգորեն էր, որը ՄԼՍ-ում է հանդես գալիս 2021 թվականից։
 

Մեսսին ավագի թեւկապը ստացել էր նաեւ նորամուտի խաղում․ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր մեքսիական «Կրուս Ասուլին» Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ։

Քաղաքականություն

Պատահարներ