Բերեզովսկու խորհուրդները՝ Սպերցյանին․ ինչ անել «Այաքս» տեղափոխվելու դեպքում

Հայաստանի ազգային հավաքականի, «Զենիթի», «Դինամոյի» և «Խիմկիի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որն այժմ աշխատում է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում, խորհուրդներ է տվել «Կրասնոդարի» և ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, եթե ֆուտբոլիստը տեղափոխվի Ամստերդամի «Այաքս»: 

 

«Խորհուրդ եմ տալիս հնարավորինս արագ հարմարվել, սկզբում հոգեպես պատրաստ լինել որոշ դժվարությունների, այդ թվում՝ լեզվական. լեզուն ավելի արագ սովորել, հանգիստ զգալ»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Sportball24-ը։

 

Նշենք, որ 2022/2023 մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։

Քաղաքականություն

Պատահարներ