Մեսսիի նորամուտի խաղը դիտել է ռեկորդային՝ 12.5 մլն մարդ

Լիոնել Մեսիի նորամուտի խաղը «Ինտեր Մայամիում» ռեկորդ է սահմանել ամերիկյան հեռուստատեսությամբ: Ինչպես պնդում է TyC Sports-ը, Ֆլորիդայի թիմի խաղը «Կրուս Ազուլի» դեմ (2:1) լիգայի գավաթի խաղարկությունում դիտել է 12,5 միլիոն մարդ: Հաղորդվում է, որ սա եղել է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ ամենաշատ դիտված հանդիպումը։

 

Այս խաղն ավելի պահանջված է եղել, քան NBA-ի եզրափակիչ շարքը 2022 թվականին։ «Բոստոնի» և «Գոլդեն Սթեյթի» խաղերը միջինը դիտել է 12,4 միլիոն մարդ։

 

Ընդհանուր առմամբ, ամերիկյան հեռուստատեսության ամենադիտված իրադարձությունը 2023 թվականի Սուպերբոուլն է։ «Կանզաս Սիթիի» և «Ֆիլադելֆիայի» մասնակցությամբ խաղի լսարանը 115 միլիոն է կազմել։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ