ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առնո Դարչինյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին․ պատանիների ԵԱ

Ռումինիայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Առնո Դարչինյանը 3 անգամ նոկդաունի է ենթարկել թուրք մրցակցին ու ժամանակից շուտ հաղթանակ է տարել: Այս մասին գրել է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան և տեսանյութ հրապարակել։

 

Նշվում է, որ 46 կգ քաշային մարզիկը մենամարտի առաջին իսկ վայրկյաններից թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես գերազանցել է թուրք Օյան Ֆուրկանին: 3-րդ ռաունդում մրցավարը մրցակցի առողջությունից ելնելով դադարեցրեց մենամարտը:

Քաղաքականություն

Պատահարներ