Հայ ծանրորդները ևս 2 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գոռ Սահակյանն ու Մարտին Պողոսյանը մեդալակիրներ են դարձել։

 

Գոռ Սահակյանը գրանցել է 311 կգ արդյունք և նվաճել երկամարտի արծաթե մեդալ` պոկում վարժությունում բարձրացնելով 140 կգ, իսկ հրում վարժությունում՝ 171 կգ։ Իսկ Մարտին Պողոսյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։ Նա պոկում վարժությունում բարձրացրել է 136 կգ, իսկ հրում վարժությունում՝ 172 կգ` նվաճելով փոքր ոսկի։

 

Ծանրորդը երկամարտում գրանցել է 308 կգ արդյունք։Նշենք, որ Հայաստանի թիմն արդեն 7 մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Ոսկե մեդալակիր է դարձել 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը (255 կգ արդյունք), բրոնզե մեդալներ են նվաճել 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը, 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը, 59 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը, իսկ 67 կգ քաշային Տիգրան Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

 

Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:

Քաղաքականություն

Պատահարներ