ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պատմության մեջ առաջին անգամ հիջաբով ֆուտբոլիստը խաղացել է աշխարհի առաջնությունում

Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստուհի Նուհայլա Բենզինան դարձել է առաջին կինը, որ հիջաբով է խաղացել աշխարհի առաջնության խաղում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Athletic–ը:

 

Մարոկկոյի հավաքականն այսօր հաղթել է Հարավային Կորեայի թիմին (1:0) աշխարհի առաջնության` Ավստրալիայում և Նոր Զելանդիայումանցկացվող խմբային փուլի խաղում։ Գերմանուհիների դեմ առաջին խաղում (0:6) պահեստայինների թվում մնացած Բենզինան խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում՝ գլուխը ծածկած։

 

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) 2014 թվականին հանել է հիջաբ կրելու արգելքը, որը սահմանվել էր 2007 թվականին:

 

Քաղաքականություն

Պատահարներ