«Ես որտե՞ղ պետք է բադրիջան աճեցնեմ, որ այդպես մուննաթ եք գալիս». Տիգրան Պետրոսյան

«Նիկոլ Փաշինյան, որ ասում ես՝ 150 մլրդ փող ենք տվել, ո՞ւմ եք տվել. ձեր աջակցած Արայիկ Հարությունյանի՞ն եք տվել և, ճանաչելով նրան, պետք է հսկողություն սահմանեիք, թե ուր են գնում այդ գումարները, ոչ թե ժողովրդի վրա մուննաթ գաք, թե բադրիջան աճեցրեք։ Ես քարե շենքում եմ ապրում, մասնագիտությամբ բժիշկ եմ և իմ գործն էն ա, որ առավոտ գնամ գործի, ես որտե՞ղ պետք է բադրիջան աճեցնեմ, որ այդպես մուննաթ եք գալիս»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով Արցախյան իրադարություններից, ասել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։ 

«Բա մունաթ եկեք իշխանությունների վրա, մենք էլ ենք մուննաթ գալիս, ճիշտ եք ասում, որտե՞ղ են էդ փողերը»,- ասել է նա։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը մամաուլի ասուլիսի ժամանակ ասել էր. «Բադիրջան չունեն մարդիկ 150 միլիարդ դրամ ենք տվել, գոնե բադրջան աճեցնեիք: Առավոտից իրիկուն լայվ մտնելու փոխարեն գնացեք բադիրջան աճեցրեք: Ուզու՞մ եք Հայաստանի ինքնիշխանությունը մատաղ անեք: Բացառված բանա»

Քաղաքականություն

Պատահարներ