Հանրային տրանսպորտում կտեղադրվեն մանրը վերադարձնող արկղեր

Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը տեղեկացրել է, որ հանրային տրանսպորտում կտեղադրվեն արկղեր, որոնք կվերադարձնեն մանրը։

 

«Հարգելի քաղաքացիներ մինչև մեկ միասնական տոմսային համակարգը լիարժեք գործարկվելը հանրային տրանսպորտում տեղադրված արկղերը կվերադարձնեն ձեր մանրը։ Այլևս կարիք չի լինի գումարը տալ վարորդին։

 

Նոր սարքերը տեղադրված են 74,55 և 100 համարի ավտոբուսներում։ Շուտով դրանք կլինեն բոլոր ավտոբուսներում»,- հայտնել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ