ԿԽՄԿ–ից ասել են` ձեր հայրը չի ցանկացել հաղորդագրություն գրել, ուղարկել ձեզ. Վագիֆ Խաչատրյանի դուստր

Ադրբեջանցի սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանն ինքը չի ցանկացել հաղորդագրություն գրել, ուղարկել հարազատներին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը։

 

Նա նշել է, որ իրենք` ընտանիքի անդամները, մինչ այս պահը չեն կարողացել կապ հաստատել հոր հետ։

 

«Իսկ, այն, որ ասել էին, թե հարազատները կապ են հաստատել իր հետ, ասել եմ, որ կեղծ է, նման բան չկա։ Նրանք ասացին, որ այդ հաղորդագրությունը կջնջեն։ Միևնույն ժամանակ ասացին` ձեր հայրն է մերժել, չի ցանկացել հաղորդագրություն գրել, ուղարկել ձեզ»,– նշել է Վերա Խաչատրյանը։

 

Վերա Խաչատրյանը ԿԽՄԿ–ից տեղեկացել է, որ միայն հուլիսի 29–ին են կոմիտեից այցելել իր հորը։

 

«Ասում են, որ շատ են ցավում կատարվածի համար։ Ասում են, որ Ադբեջանը համաձայնություն էր տվել, որ հայրը պետք է անցներ սահմանը, սակայն խախտել է խոստումը»,– պատմել է Վերա Խաչատրյանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ