ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Արմավիրում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործում

Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտման և կանխարգելման միջոցառումների արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Եղեգնուտ և Արգավանդ գյուղերի միջնամասում հայտնաբերել են ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք: Այս մասին հայտնում է  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ 

 

Հաղորդվում է, որ ծանր տեխնիկայով իրականացվող ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ դադարեցվել է: Չափագրման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ տեղահանվել է 3175խմ ծավալով ավազանման լեռնային զանգված, ինչի արդյունքում դեգրադացվել է 2930խմ մակերեսով տարածք:

 

 

Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին:

Քաղաքականություն

Պատահարներ