Մոլագարը 14 տարի նկուղում պահել և բռնաբարել է առևանգված աղջկան. ՌԴ

ՌԴ-ի Չելյաբինսկի մարզում մոլագարը 14 տարի նկուղում պահել և բռնաբարել է առևանգված աղջկան: Այս մասին հայտնում է NEXTA Live տելեգրամյան ալիքը:
 

Աղջիկը կարողացել է փախչել անցյալ կիրակի այն բանից հետո, երբ մոլագարի հոգեկան վիճակը վատթարացրել է և տեղափոխվել հիվանդանոց։

 

Առևանգման զոհը 2009 թվականից փակված է եղել նկուղում և պարբերաբար ենթարկվել է ֆիզիկական և սեռական բռնության։ Առեւանգման ժամանակ նա 19 տարեկան է եղել:

 

Սմոլինո գյուղում հանցագործի տունը զննելիս հայտնաբերվել են կնոջ մնացորդներ, որին մոլագարն իբր սպանել է 2010-2011թթ. Հանցագործի մայրն ամեն ինչ իմացել է, բայց ծածկել է նրան:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ