ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորագյուղում երկնաքերներ կկառուցվեն. թաղամասը խոշոր կառուցապատման գոտի է դառնալու

«Նորագյուղն այն թաղամասն է, որ հետագայում խոշոր կառուցապատման գոտի է դառնալու, մասնավորապես, Կենտրոնի բեռնաթափման համար դառնալու է հենց այն վայրը, որտեղ նոր Կենտրոն է ստեղծվելու՝ երկնաքերներով, արդի քաղաքաշինական լուծումներով»,- այս մասին ասել  է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

 

Մինչ այդ, սակայն, նա կարևորել է նորագյուղցիների սեփականության իրավունքների հետ կապված խնդիրների լուծումը. 

 

«Սա շատ կարևոր է այն թաղամասերի համար, որտեղ ունենք պոտենցիալ ներդրումային ծրագրեր՝ Նորագյուղ, Կոնդ և այսպես շարունակ։ Այդ մարդկանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն»,- նշել է Ավինյանը։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ