ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անորակ աշխատանքներ են կատարվում, պետական միջոցները վատնվում են. Չախոյան

«58 օր առաջ տեսահոլովակ էի նկարել, որ Աջափնյակում Շինարարների փողոցի բորդյուրները շինարարական նորմերի խախտումով են տեղադրվում»,-այս մասին գրում է շինարար Արթուր Չախոյանը:  

«Ինձ շատ են հարցնում, իմ նկարած տեսահոլովակներից ինչ-որ բան փոխվո՞ւմ է, թերությունները շտկո՞ւմ են, ինչ որ քայլ պետությունը չի՞ ձեռնարկում,  
Խնդրեմ նայելուց այս տեսահոլովակը հարցի պատասխանը կստանաք։ 


Քաղաքապետարանից ինձ շատ են ասել տեսահոլովակ մի նկարի, մեզ տեղեկացրա, մենք խնդիրները կլուծենք, եթե չլուծենք, նոր նկարի հանրայնացրա։ 
Ուրեմն 2 օր արաջ իմացա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն աշխատողից, որ ինքը տեսել էր Աջափնյակի իմ նկարած տեսահոլովակը բորդյուրների, ու համապատասխան ում որ պետք էր, ասել էր որ այդ խնդիրը կարգավորեն, տեսնում եք  որ խնդիր չի լուծվում»,-գրել է  Չախոյանը: 

 

Մանրամասները`  տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ