ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այսօր հույսս դուք եք, խնդրում եմ ինձ միայնակ չթողնեք». Վագիֆ Խաչատրյանի դուստր

Լաչինում ապօրինի տեղադրված անցակետից առևանգված Վագիֆի Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը,  արցախից տեղահանված է, այժմ ապրում է Ջերմուկում, լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հակարիի կամրջից այս կողմ ինքը միայնակ է: 

 

«Քույրերս, եղբայրներս, մայրս, բոլոր հարազատներս գտնվում են Արցախում և այսօր հույսս դուք եք, ձեզանից յուրաքանչյուրը:  Խնդրում եմ ինձ միայնակ չթողնեք, եղեք ինձ համար քույր, եղբայր,  մայր, հայր, հորեղբայր, մորաքույր:  Խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, ինձ միայնակ չթողնեք այս ցավի մեջ: Վագիֆ Խաչատրյանը ամբողջ հայ ժողովրդի կերպարն է, Արցախն ու Հայաստանն է Ադրբեջանում»,- ասել է Վերա Խաչատրյանը: 

 

Նա պատմել է, որ Կարմիր Խաչի աշխատակիցներից մեկը դիմադրել է, պահանջել, որ հորը չտանեն և իրենց ներկայությամբ հարցաքննեն: Ադրբեջանցիներն ասել են, որ ուժ կգործադրեն, եթե շարունակեն: 

 

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ 

 

Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ