ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայրս չի եղել Սամվել Բաբայանի վարորդը». Վագիֆ Խաչատրյանի դուստր

Ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը հերքել է լուրերը, թե հայրը եղել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վարորդը։

 

«Ադրբեջանն այնպիսի փաստեր է ներկայացնում, որ բացաձակ իրականությանը չեն համապատասխանում: Վերջերս ասում էին, որ Սամվել Բաբայանի վարորդն է եղել։ Հարգելիսնե՛րս, դա կեղծ լուր է: Նա բավականին հավասարակշռված, զուսպ կերպար է: Այն նկարները, որ համացանցում տարծվում են, իբրև թե հորս երիտասարդ ժամանակվա նկարներն են, ևս իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորս նկարները չեն»,- ասել նա:

Ըստ Վերա Խաչատրյանի Վագիֆ Խաչատրյանը շատ ծանր առողջական վիճակում էր:

 

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանին հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ 

 

Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

 

Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել առևանգված Վագիֆ Խաչատրյանին: 

Քաղաքականություն

Պատահարներ