ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր չափի գողություն՝ ղազախական բանկերից մեկում․ մանրամասներ

Ղազախական բանկերից մեկի աշխատակիցը խալաթի թևի գրպանից ավելի քան 602 մլն տենգե է (524. 311.567.64 դրամ) հանել։ Այս մասին գրում են ռուսական թելեգրամյան ալիքները՝ վկայակոչելով տեղական լրատվականներին։ 

 

Նշվում է, որ նա երեք տարվա ընթացքում մաս-մաս հանել է գումարը բանկից։ Պակասորդը նկատվել է բանկի պահոցում՝ դրամական միջոցների ստուգման ընթացքում։ 

 

Հաղորդվում է, որ գողության փաստերն արձանագրել են տեսախցիկները, կասկածյալն էլ խոստովանել է իր ենթադրյալ հանցագործությունը։ 

 

Պարզվել է նաև, որ աշխատակիցը գումարը պարտվում էր բուքմեյքերական գրասենյակներում ։

Քաղաքականություն

Պատահարներ