Տղամարդը մտել է բանկ, սպառնացել, որ իր մոտ նռնակ կա և պահանջել գումար, այլապես կպայթեցնի

Այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի պահպանության ծառայությունից Ոստիկանության Նոր Նորքի բաժին տագնապի ազդանշան են ստացել։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ը։

Պարզվել է, որ ժամը 04։50-ի սահմաններում անհայտ անձը մուտք է գործել Խուդյակովի 69/1 հասցեում գործող «Ֆասթ» բանկի մասնաճյուղ, սպառնացել, որ իր մոտ նռնակ կա և պահանջել է գումար, այլապես կպայթեցնի, ապա կարճ ժամանակ անց դուրս է եկել բանկից և դիմել փախուստի։

Նշվում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ անհայտ անձի ինքնութունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն

Պատահարներ