Այո, ես մի փոքր հիասթափված եմ նրանից․ Չավին՝ Դեմբելեի մասին

Բարսելոնա ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Ուսման Դեմբելեի շուրջ կապված իրավիճակը։

 

«Բարսելոնայի» եզրային հարձակվողը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը: Նա փարիզյան ակումբի հետ արդեն համաձայնեցրել է 5 տարվա պայմանագիր։

 

«Այո, ես մի փոքր հիասթափված եմ նրանից։ Դեմբելեն մեզ ասաց, որ ցանկանում է հեռանալ, որ առաջարկ ունի ՊՍԺ-ից, և մենք ոչինչ չենք կարող անել։ 
Սա նրա որոշումն է։ Դա գեղեցիկ չէր, քանի որ կարծում եմ, որ մենք շատ ենք հոգացել նրա մասին: Բայց նա որոշեց հեռանալ։ Սա շուկայի օրենքն է։ Ես նրան հաջողություն եմ մաղթում, բայց մի փոքր հիասթափված եմ։

 

Նա ինձ ասաց, որ խոսել է Լուիս Էնրիկեի և Ալ-Խելայիֆիի հետ, և դրա հետ կապված ոչինչ չի կարող անել:

Նա չկարողացավ ասել ինձ հեռանալու իրական պատճառը: Բայց ես կարծում եմ, որ դա բոլորի անձնական խնդիրն է: Այն, ինչ ես զգում եմ, նշանակություն չունի: Նրան հաջողություն եմ մաղթում»,- ասել է Չավին։

Քաղաքականություն

Պատահարներ