Հայաստանի պատանի ըմբիշները առաջին մեդալները նվաճեցին Թուրքիայում

Հայաստանի պատանի ըմբիշներն առաջին մեդալները նվաճեցին Ստամբուլում ընթացող աշխարհի Մ17 առաջնությունում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում 48 կգ քաշային Էդգար Պետրոսյանը 3-րդ տեղի համար մրցամարտում վստահ հաղթեց գերմանացի Իվան Սեիբելուն՝ 8:0:

80 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը նախ սփոփիչ գոտեմարտում 8:4 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլմին Ալիևին, իսկ փոքր եզրափակիչում պարտության մատնեց հույն Էլեֆտերիոս Պապասին` 8:2: Մեր մարզիկները նվաճեցին բրոնզե մեդալներ:

Այսօր պայքարը սկսեցին Հայաստանի մնացած ըմբիշները: 45 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը պարտվեց միայն կիսաեզարփակիչ փուլում: Նա վաղը կմրցի բրոնզե մեդալի համար:

51 կգ քաշային Արթուր Բրոյանը հաղթելով բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ, որտեղ կմրցի չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իլյա Կանդալինի հետ։

71 կգ քաշային Գոռ Խաչատրյանը հանդես կգա սփոփիչ մրցաշարում, որտեղ հաղթելուց հետո նոր կվիճարկի 3-րդ տեղը:

Նշենք, որ մրցումային երկրորդ օրից հետո թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 6-րդ տեղը: Առաջին հորիզոնականում Հնդկաստանի թիմն է:

Քաղաքականություն

Պատահարներ