Երևանը կհյուրընկալի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

 

 Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:

 

«80-100 պետություն թիմեր կուղարկի մեր մայրաքաղաք: Հաշվի առնելով Եվրոպայի առաջնության գերազանց արդյունքները՝ մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունենք»,-գրել է Հարությունյանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ