Մեծ Բրիտանիայում առաջին անգամ արգանդի փոխպատվաստում է կատարվել

Մեծ Բրիտանիայում 40-ամյա կինը արգանդ է նվիրել իր կրտսեր քրոջը, որպեսզի նա կարողանա ինքնուրույն երեխա կրել և լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 

Հրատարակությունը պարզաբանում է, որ բրիտանացի բժիշկներն առաջին անգամ արգանդի փոխպատվաստում են կատարել։ Վիրահատությունը տևել է 17 ժամ և հաջող է անցել՝ դոնոր օրգանը կատարում է բոլոր գործառույթները, և այժմ 34-ամյա կինը երեխա ունենալու մեծ հնարավորություն ունի։

 

«Ես ուզում եմ որքան հնարավոր է շատ երեխաներ ունենալ», - խոստովանել է կինը: 

Գինեկոլոգ–վիրաբույժ Ռիչարդ Սմիթի խոսքով՝ մինչ վիրահատությունը հիվանդը չէր կարող հղիանալ, քանի որ ի ծնե արգանդ չուներ, բայց դեռ ձվարաններ ուներ։ Սա հնարավորություն է տվել հանել ձվաբջիջները և արհեստականորեն բեղմնավորել դրանք արտամարմնային բեղմնավորման միջոցով։ Առաջիկա ամիսներին նախատեսվում է սաղմերը տեղափոխել արգանդ։ Բժիշկների խոսքով՝ պրոցեդուրայի հաջողության մակարդակը կազմում է 80 տոկոս: Սմիթը հավելել է, որ ծննդաբերությունը տեղի է ունենալու կեսարյան հատման միջոցով հղիության 37-րդ շաբաթում՝ շրջան, որը թույլ է տալիս չծանրաբեռնել դոնորական օրգանը։

Քաղաքականություն