Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Գագիկ Ոսկանյանին

Ադրբեջանի ՄԻՊ  ներկայացուցիչներն այցելել են հայ բանտարկյալ Գագիկ Ոսկանյանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Ադրբեջանի ՄԻՊ  ներկայացուցիչները տեղեկություն են ստացել Ոսկանյանի կալանավորման պայմանների, նրա բուժման, դեղորայքի հասանելիության և  այլ հրատապ խնդիրների մասին։

 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ոսկանյանը գոհունակություն է հայտնել կալանքի պայմաններից։

Քաղաքականություն