Տեղի ունեցածը սարսափելի է. Վեդի համայնքի ղեկավարը՝ ողբերգական պատահարի մասին

Տեղի ունեցածը սարսափելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած ողբերգական պատահարին։

 

«Երեք լույս, երեք տան ճրագ, անդառնալի կորուստ մեր համայնքի համար։ Ցավակցում եմ ծնողներին եւ հարազատներին, մեզ բոլորիս։ Չափազանց ուշադիր պիտի լինենք մեր երեխաների նկատմամբ»,-նշվում է գրառման մեջ։

 

Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:10-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր ուղի գյուղով անցնող ջրատարի մեջ ավտմեքենա է ընկել: Ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի:


 

Քաղաքականություն

Պատահարներ