Ադրբեջանցիներն արցախցու են առևանգել․ «Հրապարակ»

«Հակարի կամրջով ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող արցախցիների խմբից քիչ առաջ ադրբեջանցիները հերթական տղամարդուն են «առևանգել»»։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։  

 

«Մենք տեղեկացանք, որ տղամարդը միջին տարիքի է, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, կփորձենք պարզել առաջիկայում»,- նշում է կայքը։

 

Հավելենք, որ Auroranews-ը ևս փորձում է մանրամասներ ճշտել։

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ավելի վաղ Լաչինի միջանցքում առևանգել է բուժման նպատակով Կարմիր Խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին։

 

 

 

Քաղաքականություն