Ֆրանսիան մտադիր է արգելել մուսուլմանական հագուստը դպրոցներում

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են արգելել դպրոցներում աբայաներ կրել՝ ավանդական մուսուլմանական կանացի զգեստներ, որոնք ամբողջությամբ ծածկում են մարմինը և կրում են սովորական հագուստի վրայից։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ազգային կրթության և երիտասարդության հարցերի նոր նախարար Գաբրիել Աթալը։

 

«Հանրապետությունում դպրոցը կառուցված է ամուր սկզբունքների վրա, ինչպիսին է աշխարհիկությունը: Աշխարհիկությունը դպրոցի միջոցով ինքդ քեզ ազատագրելու ազատությունն է: Երբ մտնում ես դասարան, չպետք է կարողանաս սովորողների դավանանքը միայն նայելով որոշել»,- ասել է նա TF1 հեռուստաալիքի եթերում։ 

 

Նախարարը խոստացել է, որ հաջորդ շաբաթ դպրոցների ղեկավարների հետ կքննարկի, թե ինչպես կարելի է իրականացնել այս արգելքը։

 

Լրատվամիջոցը նշում է նաև, որ 2004 թվականի մարտի 15-ից Ֆրանսիայի կրթական հաստատություններում օրենքով արգելվել է կրոնական խորհրդանիշներ կամ կրոնական համոզմունքներ խորհրդանշող հագուստ կրելը։

 

Քաղաքականություն