ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է

Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է: Այս մասին ահազանգում է Ermenihaber-ը։
 

Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի, որը նույնպես փլուզման եզրին է:Թուրքական աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս եկեղեցին գտնվում է   գյուղում ապրող 63 տարեկան քուրդ մի հովվի հոգածության ներքո: 
 

Նշվում է, որ վանական համալիրը ոչ մի իշխանության օրոք երբևիցե չի վերանորոգվել և  պետության կողմից մատնված է թողտվության:Միայն Վանում 100-ից ավելի եկեղեցի կա, որոնցից սակայն վերանորոգվել է Վանա լճի 4 կղզիներից Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին և Էդրեմիտում (Արտամետ) գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին:Նշենք, որ Վարագավանքը կառուցել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝ Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան արևմտյան լանջին։ Նախկինում եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը:
 

Քաղաքականություն

Պատահարներ