Պրիգոժինի թաղման արարողությունը տեղի է ունեցել «փակ ռեժիմով»

«Վագներ» ռազմական մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինին հուղարկավորել են Սանկտ Պետերբուրգի Պորոխովսկու գերեզմանատանը։ Այս մասին հայտնում է գործարարի մամուլի ծառայությունը։

 

Հաղորդվում է, որ ավիավթարի հետևանքով մահացած Պրիգոժինի թաղման արարողությունը տեղի է ունեցել «փակ ռեժիմով»։ Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրների՝ հարազատների ցանկությամբ հրաժեշտը կայացել է միայն հարազատների ու մտերիմների ներկայությամբ։

 

Նշենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի հուղարկավորության արարողությանը։

Քաղաքականություն

Պատահարներ