91 տարեկանում մահացել է նկարիչ և քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն, որի գործերից մի քանիսը տեղադրված են Կասկադում

91 տարեկանում Մոնակոյի իր տանը մահացել է կոլումբիացի  հայտնի նկարիչ և քանդակագործ   Ֆերնանդո Բոտերոն։

 

Քանդակագործն անցյալ շաբաթ հոսպիտալացվել էր, բժիշկնեը թոքաբորբ էին ախտորոշել, մի քանի օր հիվանդանոցում անցկացնելուց հետո Բոտերոն որոշել էր բուժումը շարունակել տանը։ Այսօր արդեն հայտնի դարձավ նրա մահվան մասին։

 

Ֆերնանդո Բոտերոյի քանդակներից երեքը՝ «Ծխող կինը», «Հույն զինվորը» և «Կատուն» տեղադրված են նաև Երևանի Կասկադ համալիրում։

Քաղաքականություն

Պատահարներ